Դուրս չեն գալու

13/12/2006

Հնարավո՞ր է` ՀՅԴ-ն լքի կոալիցիան՝ ՀՀԿ-ի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով: Այս հարցին ի պատասխան` ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը երեկ նշել է, որ այդ հակասությունները բնական են, դրանք միշտ էլ եղել են, ու ՀՅԴ-ն դրանց պատճառով չի պատրաստվում դուրս գալ կոալիցիայից: Գ. Մանուկյանը հայտարարել է նաեւ, որ կոալիցիոն ուժերի հետ իրենց հակասությունները հայտնի են եղել կոալիցիան կազմելուց առաջ, եւ պետք է հիշել, որ կոալիցիոն ուժերը նույն կուսակցությունը չեն: