Երեկ ՀՀ կառավարության արտահերթ նիստում, որը վարել է ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, Լոռու մարզպետ է նշանակվել ՀՀԿ անդամ Արամ Քոչարյանը, իսկ Արմավիրի մարզպետ՝ Աշոտ Ղահրամանյանը: Ա. Քոչարյանը 1999-2005թթ. եղել է Լոռու մարզպետի տեղակալ, 2005թ.-ից մինչ այս նշանակումը՝ ՀՀ Սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի նախագահի տեղակալ: Իսկ Ա. Ղահրամանյանը 1996-1999թթ. աշխատել է Լոռու մարզային ՆԳ վարչության պետի պաշտոնում, 1999թ. եղել է Երեւանի ՆԳ քաղաքային վարչության պետ, իսկ 2002թ.-ից մինչ այս նշանակումը զբաղեցրել է ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետի պաշտոնը: