«Ինտերֆաքսի» փոխանցմամբ, Մոսկվայի շրջանի դատախազությունը բացահայտել է Իվանտեեւկ քաղաքի բնակիչ, ՀՀ քաղաքացի 15-ամյա Նարեկ Քոչարյանի դաժան սպանությունը, որը տեղի էր ունեցել նոյեմբերի 11-ին: Ձերբակալվել են Իվանտեեւկի 4 երիտասարդներ, որոնցից երկուսն անչափահաս են: