Նորմալ է

13/12/2006

«Արդարություն» դաշինքի ղեկավար Ստեփան Դեմիրճյանը երեկ վստահեցնում էր, որ իրենք նորմալ են վերաբերվում վերջին շրջանում ի հայտ եկած տարբեր շարժումներին՝ ասելով, թե՝ ավելի լավ է մի բան անել, քան ոչ մի բան չանել ու զբաղվել միայն քննադատություններով, թե ընդդիմությունն այսինչը կամ այնինչը չի անում: Ս. Դեմիրճյանը նաեւ հայտարարեց, որ իրենք հանրահավաքներ կանեն միայն այն ժամանակ, երբ նպատակահարմար կգտնեն, ու չեն միանա այս կամ այն շարժման նախաձեռնած հանրահավաքներին: