ՌԴ-ի եւ Ուկրաինայի պաշտպանության նախարարությունները ստորագրել են 2007-ի երկկողմ համագործակցության ծրագիր: Փաստաթղթի տակ իրենց ստորագրություններն են դրել Ուկրաինայի պաշտպանության նախարար Անատոլի Գրիցենկոն եւ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Իվանովը: Ա.Գրիցենկոյի խոսքերով, 2007թ. երկկողմ միջոցառումների թիվը կավելանա 2006-ի համեմատ: Նա ընդգծել է, որ 2 երկրների պաշտպանության նախարարությունների միջեւ համագործակցությունն առաջընթաց է ապրում: Ս. Իվանովն իր հերթին նշել է ռազմական եւ ռազմատեխնիկական համագործակցության աշխուժացումը, համատեղ մարտական պատրաստությանը նպատակաուղղված միջոցառումների խորացումը, համագործակցությունը խորհրդային մշակման ուկրաինական սպառազինությունների ռեսուրսի երկարաձգման գործում: Հետաքրքրություն է ներկայացնում նաեւ զինամթերքի եւ հրթիռային վառելիքի բաղադրամասերի օգտագործման թեման: