1,26 մլրդ` Ադրբեջանին

13/12/2006

Համաշխարհային բանկի Տնօրենների խորհուրդը հաստատել է Ադրբեջանի հետ 2007-2010թթ. համագործակցության նոր ռազմավարությունը: Վերջինս նախատեսում է Ադրբեջանին ընդհանուր գումարով 1,26 մլրդ դոլարի վարկ տրամադրել: Դրանք կտրամադրվեն Միջազգային զարգացման ընկերակցության կողմից` արտոնյալ պայմաններով եւ Միջազգային ֆինանսական ընկերակցության կողմից` մասնավոր բիզնեսի զարգացման նպատակով ներդրումային նախագծերի իրականացման համար: Համաշխարհային բանկի` Ադրբեջանի, Վրաստանի եւ ՀՀ-ի գծով ծրագրերի կոորդինատոր Դոննա Դոուսետ-Կոյրոլոյի խոսքերով, ադրբեջանական տնտեսությունն այժմ «հանածո ռեսուրսների հիմքի վրա ծաղկման փուլում է», որը երկրին թույլ կտա արագ անցնել «եկամուտների միջին մակարդակով երկրի» կարգավիճակի: