ԼՂՀ Ռազմագերիների եւ անհայտ կորածների հարցերի պետական հանձնաժողովը տեղեկատվություն է տարածել ադրբեջանական բանակի զինվորի ձերբակալման վերաբերյալ: Հաղորդագրության համաձայն, դեկտեմբերի 7-ի վաղ առավոտյան Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի Աղդամի ուղղությամբ ԼՂՀ զինծառայողների կողմից զենքը ձեռքին ձերբակալվել է ադրբեջանական բանակի շարքային Գարաչաեւ Վուսալ Մահոմեդ-օղլին: ԼՂՀ համապատասխան մարմինները ճշտում են ադրբեջանցի զինծառայողի` ղարաբաղյան կողմն անցնելու շարժառիթները: «Կատարվածի մասին տեղյակ է պահվել Լեռնային Ղարաբաղում հավատարմագրված ԵԱՀԿ եւ ԿԽՄԿ գրասենյակներին»,- հաղորդում է ԼՂՀ ռազմագերիների եւ անհայտ կորածների հարցերի պետհանձնաժողովը: