Դեկտեմբերի 8-ին տեղի է ունեցել ԼՂՀ 4-րդ գումարման Ազգային ժողովի 3-րդ նստաշրջանի արտահերթ լիագումար նիստը, որը հրավիրվել է ԱԺ 11 պատգամավորների նախաձեռնությամբ՝ «ԼՂՀ անկախության հանրաքվեի 15-րդ տարեդարձի եւ ԼՂՀ Սահմանադրության նախագիծը համաժողովրդական քվեարկության դնելու կապակցությամբ համաներում հայտարարելու մասին ԼՂՀ ԱԺ որոշման նախագծի մասին» օրակարգով։ Հարցի առնչությամբ նիստում հիմնական զեկուցմամբ հանդես եկավ ԼՂՀ նախագահի աշխատակազմի Պետաիրավական վարչության պետ Նարինե Նարիմանյանը, որը պատգամավորների ուշադրությանը ներկայացրեց համաներման ենթակա անձանց կարգախմբերն ու նշանակված պատիժներից լրիվ կամ մասնակի ազատման իրավական պայմանները։ Նրա խոսքերով, որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման հաջորդ օրվանից եւ ենթակա է կատարման մինչեւ 2007թ. մարտի 1-ը ներառյալ։ Խորհրդարանը միաձայն կողմ քվեարկեց որոշմանը: Իսկ թե քանի՞ հոգու է ներում շնորհվելու, դեռ հստակ հայտնի չէ: