Կալիֆոռնիայի մի շարք քաղաքներում երեկ ցուցադրվել է «Ճչացողները» կինոնկարը, որը նվիրված է վերջին 100 տարվա ընթացքում տեղի ունեցած ցեղասպանություններին: Ֆիլմում նկարահանվել է System of a Down ամերիկահայ խումբը, որն ակտիվորեն մասնակցում է Հայոց ցեղասպանության ճանաչման համար ծավալված արշավին: Համույթի ղեկավար Սերժ Թանգյանի 97-ամյա պապը ցեղասպանությունը վերապրածներից է: Կինոնկարի ռեժիսորն է Կարլա Կարապետյանը, որն աշխատել է BBC հեռուստառադիոկայանում որպես հաղորդավար: Ֆիլմի նկարահանման համար ծախսվել է մոտ 1 միլիոն դոլար, որը տրամադրել են BBC-ն եւ բրիտանահայ բարերար Րաֆֆի Մանուկյանը: Հաջորդ տարվա մարտին կինոնկարը կցուցադրվի BBC հեռուստակայանով: