Իշխանություններն, ինչպես հայտնի է, որոշել են, որ Հանրապետության հրապարակում` Լենինի արձանի տեղում, անպայման պետք է ինչ-որ բան տեղադրել: Այդ «ինչ-որ բանի» բազմաթիվ մակետներ արդեն իսկ ներկայացվել են մրցութային հանձնաժողովին: Դրանց մեծ մասը խորհրդային մոնումենտալիզմի եւ միջինասիական անճաշակության յուրօրինակ խառնուրդ է եւ ավելի շատ, իհարկե, կսազեր Աշգաբադին (Թուրքմենբաշուն այդպիսի բաները դուր են գալիս), բայց վհատվելու կարիք չկա: Այսպես թե այնպես, հանձնաժողովը կարող է ընտրել ներկայացված առաջարկներից որեւէ մեկը եւ ըստ դրա «անցումային կոթող» կառուցել: Մի տարի հետո նոր մրցույթ կհայտարարենք, հետո` եւս մեկը, եւ այդպես շարունակ:
Մինչեւ հասկանան, որ այդ տեղում ընդհանրապես ոչինչ կառուցել պետք չէ: