Փակ նիստ հակակրիմինալում

13/12/2006

Հակակրիմինալ շարժումը սկսել է նիստերի շարք, որի ընթացքում քննարկվում են շարժման քաղաքական ապագային վերաբերող հարցեր: Երեկ տեղի է ունեցել նմանօրինակ առաջին նիստը: Նիստի ընթացքում քննարկվել են կազմակերպական հարցեր, ինչպես նաեւ հարցեր, որ վերաբերում են շարժմանը նախընտրական ձեւաչափ տալուն: Որեւէ որոշում այդ առնչությամբ չի կայացվել: Շարժման անդամ կուսակցությունները տարակարծիք են` կան կողմ եւ դեմ ուժեր: Որոշում է կայացվել շարունակել քննարկումները: Փակ նիստն այլ հարցերի թվում քննարկել է նաեւ «Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանի առաջարկությունը` հակակրիմինալի կազմից ՕԵԿ-ին եւ ՀԴԿ-ին հանելու մասին, քանզի նրանք գրեթե չեն մասնակցում շարժման աշխատանքին: Որոշվել է զրուցել ՕԵԿ-ի հետ եւ պարզել այդ կուսակցության հստակ դիրքորոշումը հակակրիմինալ շարժման վերաբերյալ: