«Գլխավոր նպատակը ծայրահեղականներին սնող հողը վերացնելն է»,- ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ: «Մենք պետք է հստակ ցույց տանք հանրությանը, որ պետությունը մտածում է Ռուսաստանի քաղաքացիների մասին եւ, որ պետությունն ի զորու է քաղաքակիրթ ձեւով կազմակերպել ներգաղթի հոսքը, պաշտպանել աշխատանքի շուկան»,- ասել է ՌԴ նախագահը: Վերլուծաբանների կարծիքով, վերջերս Ռուսաստանում նկատվում է ծայրահեղականության եւ ազգայնամոլության աճ: Հաճախակի են դարձել այլազգիների, այդ թվում` հայերի սպանությունները, ինչը խիստ մտահոգություն է առաջացրել հայ հասարակության շրջանում: