«ՌԴ-ն եւ ՀՀ-ն միշտ հասկացել են իրար»

12/12/2006

ՌԴ-ում Հայաստանի տարվա փակման պաշտոնական արարողության ժամանակ Սանկտ Պետերբուրգում ՌԴ առաջին փոխվարչապետ Դմիտրի Մեդվեդեւը հայտարարել է, որ ռուս-հայկական հարաբերություններում քսենոֆոբիային տեղ չի կարող լինել: «Ռուսաստանը եւ Հայաստանը միշտ հասկացել են իրար եւ պահպանել են հանդուրժողական հարաբերությունների դարավոր փորձը»,- հիշեցրել է նա: Նշելով, որ վերջին ժամանակներում Ռուսաստանը բախվում է քսենոֆոբիայի դեպքերի հետ, փոխվարչապետն ասել է, որ «նման գաղափարները չեն կարող պաշտպանություն գտնել մի այնպիսի պետությունում, որտեղ ապրում են ավելի քան 160 ազգությունների ներկայացուցիչներ»: «Մի քանի հարյուրամյակ մենք ապրել ենք մի պետության մեջ: Եվ դա միայն աշխարհաքաղաքական պահ չէ. մենք ունեցել ենք ընդհանուր պատմություն, համատեղ աշխատանք, ընդհանուր փորձություններ»,- ասել է Դ. Մեդվեդեւը: