Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ ԼՂՀ-ում կայանալիք սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ Ադրբեջանի ԱԳՆ-ի տարածած հայտարարության հեղինակներն ընդգծում են, որ «Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի բնակչության ինքնակառավարման վերաբերյալ որեւէ սահմանադրական փաստաթղթի ընդունումը հնարավոր է տարածաշրջանի հայ եւ ադրբեջանցի բնակչության լիակատար, հավասար եւ ուղղակի մասնակցության դեպքում»: «Ադրբեջանը երբեք չի ճանաչի նման ապօրինի ակտերը, որոնք հիմնված են «կատարված փաստի» արատավոր փորձի վրա, որը հակասում է տարածաշրջանում հաստատուն խաղաղության եւ կայունության ձեռքբերմանը նպատակաուղղված ջանքերին»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ: