Ինչո՞ւ չեք սիրում իմ ազգանունը

10/12/2006

Երեկ ԱԺ-ում Ազգային անվտանգության ռազմավարության մասին լսումների ժամանակ Պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը պատգամավոր Շավարշ Քոչարյանին դիմելիս` 2 անգամ ասաց` Շավարշ Կարապետյան: Ի վերջո, Շ. Քոչարյանը` տեղից դիմելով Ս. Սարգսյանին, ասաց. «Պարոն Սարգսյան, դուք ինչո՞ւ չեք սիրում իմ ազգանունը»: «Շավարշ ջան, կներես»,- ասաց Ս. Սարգսյանը` ավելացնելով, որ ինքն առանձին Շ. Քոչարյանին կբացատրի, թե որն է պատճառը. «Հրապարակավ ասելու դեպքում դա կդառնա շահարկումների առարկա»: