Հեղինակավոր «Ուոլ Սթրիթ Ջորնալ» թերթը՝ վկայակոչելով հավաստի աղբյուրները, նշում է, որ ամերիկահայ մեծահարուստ Քըրք Քըրքորյանը 800 միլիոն դոլարով վաճառել է աշխարհի ամենախոշոր ավտոընկերության՝ «Ջեներալ Մոթորսի» իրեն պատկանող գրեթե 10% մասնաբաժինը: Քըրքորյանն իրեն պատկանող 28 միլիոն բաժնետոմսերը վաճառել է «Բենք օֆ Ամերիկա» դրամատանը: «Ջեներալ Մոթորսը» հայտնվել է բարդ ֆինանսական վիճակում. այս տարվա առաջին 9 ամիսների ընթացքում ընկերության կորուստները կազմել են 3 միլիարդ դոլար: