Կսառեցնե՞ն

10/12/2006

Լրատվական որոշ գործակալություններ երեկ, վկայակոչելով Եվրամիության անանուն պաշտոնյաներին, տեղեկացնում էին, որ ուշ երեկոյան սպասվում էր, որ Եվրահանձնաժողովը կառաջարկի մասնակիորեն սառեցնել բանակցությունները Թուրքիայի հետ: Երկու օր առաջ Եվրամիությունը հայտարարեց, թե դադարեցնում է բանակցություններն Անկարայի հետ, որոնց նպատակն էր վերացնել կիպրոսյան նավերի` թուրքական նավահանգիստներ մուտք գործելու արգելքը: Եվրամիության հետ ստորագրված մաքսային պայմանագրի համաձայն՝ Թուրքիան պարտավոր է բացել իր նավահանգիստները կիպրոսյան նավերի համար: Մեծ Բրիտանիայի վարչապետ Թոնի Բլեերը Ռիգայում հայտարարել է, թե «Թուրքիային բացասական ուղերձ հասցեագրելը լուրջ սխալ կլիներ»: