Բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձը բարձրացնելու օրինագծի մերժման արդյունքում` այդ նպատակի համար նախատեսված 700 միլիոն դրամը 2007թ. կուղղվի դպրոցների շինարարության ու վերանորոգման աշխատանքներին։ Այս մասին երեկ հայտարարել է ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը։