Բելառուսի, Ուկրաինայի եւ Ադրբեջանի նախագահները հնարավոր են համարում արդեն մոտ ժամանակներս ինտենսիվացնել եռակողմ համագործակցությունն էներգետիկայի ոլորտում: «Ավելի վաղ մենք պայմանավորվել ենք, որ Մինսկում ԱՊՀ գագաթաժողովի ժամանակ կքննարկենք էներգետիկական այն համալիր հիմնախնդիրները, որոնք վերաբերում են մեր պետությունների էներգետիկական անվտանգության ապահովմանը»,- հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն երեքշաբթի երեկոյան Մինսկում Ուկրաինայի եւ Ադրբեջանի նախագահներ Վիկտոր Յուշչենկոյի եւ Իլհամ Ալիեւի հետ կայացած հանդիպման ժամանակ: Ինչպես վերջինս նշել է. «Մենք համագործակցության մեծ ներուժ ունենք, այդ թվում` էներգետիկական ոլորտում»: