Յուղոտ մաշկ
Յուղոտ մաշկ ունեցող անձանց մոտ ճարպագեղձերը շատ ակտիվանում են հատկապես արբունքի շրջանում։ Մինչեւ շուրջ 20 տարեկանը պետք է կարգավորվեն այս գեղձերի գործունեությունը, հակառակ դեպքում պետք է գտնել ճարպագեղձերի ակտիվացման պատճառները եւ բուժել դրանք։
Յուղոտ մաշկի առանձնահատկություններն են`
– ծակոտիները լայնացած են
– մաշկը հաստ ու կոպիտ է
– գույնը դեղնած կամ մթագնած է եւ կարող է միատարր չլինել
– առաձգականությունը լավ է
– մաշկի վրա փայլ կա
– մաշկի վրա կարող են նշմարվել պրոբլեմներ, ինչպես` կոմեդոն, ակնե, ճարպագնդիկներ…
Մաշկի յուղայնության պատճառ կարող են հանդիսանալ`
– ժառանգականությունը
– ներքին գեղձերի ակտիվությունը (վահանաձեւ գեղձ, ձվարաններ, եւ այլն)
– սնունդը – սթրեսները – որոշ դեղամիջոցները
– արեւը
– ձեռնահարումը։
Կոմբինացված մաշկ
Կոմբինացված տեսակի մաշկ ունեցողների մոտ երեւում են թե յուղոտ եւ թե չոր հատվածներ։ Ընդհանրապես ճակատի, քթի եւ ծնոտի հատվածը (T գոտի) ավելի յուղոտ է լինում, քան մյուս հատվածները։ Կոմբինացված մաշկի տեսակը ամենատարածված տեսակն է։
Կոմբինացված մաշկի առանձնահատկություններն են`
– ծակոտիները T գոտում լայնացած են, իսկ մնացյալ մասերում փոքր կամ միջակ են լինում
– մաշկի խոնավությունը յուղոտ մասերում բարձր է, իսկ մնացյալ մասերում քիչ է
– յուղոտ հատվածի մաշկը հաստ է, սակայն մնացյալ հատվածներինը նուրբ է
– յուղոտ հատվածների գույնը դեղնոտ է, իսկ մնացյալ հատվածներինը վարդագույն է
– յուղոտ հատվածի մաշկն ավելի ձիգ է, իսկ մնացյալ հատվածներինը թույլ է
– մաշկային դեֆեկտները երեւում են հենց T գոտում – սպիտակ, փոքր ճարպագնդիկներ եւ լայնացած մազանոթներ կարող են նշմարվել չոր հատվածներում` այտերին կամ աչքերի մոտ։
Մաշկը կարող է ունենալ նաեւ այլ հատկություններ։ Այն կարող է լինել զգայուն, ալերգիկ, խոնավազուրկ, այտուցված, կնճռոտված, հասունացած: Այս մասին կխոսենք հաջորդ հինգշաբթի: