Հանուն կարիքների

28/11/2006

Երեկ ԱԺ-ն երրորդ ընթերցմամբ` 70 կողմ, 2 դեմ ձայների հարաբերակցությամբ, ընդունեց «Հասարակության եւ պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» օրինագիծը, որն, ըստ օմբուդսմեն Արմեն Հարությունյանի, ենթակա էր «հիմնովին վերանայման եւ լրամշակման»: Քվեարկությանը չմասնակցեցին «Ազգային Միաբանություն», «Արդարություն» եւ «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավորները, նաեւ որոշ անկախ պատգամավորներ: Ի դեպ, երեկ էլ էին ԱԺ դարպասների մոտ հավաքված Բուզանդի, Հյուսիսային պողոտայից տեղահանված բնակիչները, սակայն դա չխանգարեց, որ օրինագիծը ձայների մեծամասնությամբ ընդունվի: