Վերջը ճիշտ լինի

28/11/2006

ՕԵԿ լրատվականը երեկ դարձյալ տեղեկություն է տարածել Արթուր Բաղդասարյանի առաջիկա «գրաֆիկի» մասին: Ըստ դրա, Բաղդասարյանը մեկնել է Իտալիա եւ Ֆրանսիա, որտեղ նախատեսված են հանդիպումներ Իտալիայի եւ Ֆրանսիայի օրենսդիր եւ գործադիր իշխանության ներկայացուցիչների, քաղաքական եւ լրագրողական շրջանակների հետ: Բացի այդ, ըստ հաղորդագրության, այնտեղ Բաղդասարյանը հանդես կգա զեկույցներով, որտեղ կանդրադառնա առաջիկա համապետական ընտրություններին եւ այլն: Հուսանք` գոնե այս «հանդիպումներն» իրական կլինեն, որովհետեւ նրա ամեն «այցից» ու թվացյալ «հարցազրույցներից» հետո ՕԵԿ-ը հայտնվում է բավական ծիծաղելի վիճակում: