ՀՀ Գլխավոր դատախազությունը մերժել է «Ժառանգություն» կուսակցության համակարգչից տեղեկություններ գողանալու հարցով քրեական գործ հարուցելու մասին դիմումը: Երեկ տարածած հայտարարության մեջ «Ժառանգություն» կուսակցությունը հայտնում է, որ մարտի 8-ի ուշ գիշերն անհայտ անձինք ապօրինաբար ներս են խուժել «Ժառանգության» փակված եւ կնքված գրասենյակ եւ, կոտրելով պաշտպանական ծածկագրերը, մուտք գործել կուսակցության բազային համակարգիչ: Կուսակցությունում կարծում են, որ «իրավական հաստատությունները` մասնավորապես դատարանները եւ դատախազությունը, դարձել են մերօրյա իշխանների անձնական օգտագործման կցորդը եւ օրենքը մեկնաբանում ու կիրառում են նրանց քմահաճույքով ու ցուցումներով»: