Վթար գազատարում

27/11/2006

Երեկ առավոտյան վթար է տեղի ունեցել Մոզդոկ-Թբիլիսի գազատարում, սակայն Հարավային Կովկասի սպառողների անխափան գազամատակարարումը կշարունակվի այլ խողովակաշարով: Մոզդոկի շրջանի դատախազ Իվան Զուեւն ասել է, թե խողովակը պայթել է ժանգոտվածության պատճառով, եւ ահաբեկչության որեւէ ապացույց չկա: Ըստ «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ի, վթարի պատճառների վերացման համար կպահանջվի երկու օր, սակայն Հարավային Կովկասի սպառողների գազամատակարարումը կշարունակվի մեկ այլ՝ Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս մայր գազատարով: