Չի թանկանա

27/11/2006

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը երեկ մերժեց հեռախոսային եւ ինտերնետ ծառայությունների սակագները թանկացնելու մասին «ԱրմենՏելի» ներկայացրած առաջարկը: Հիշեցնենք, որ դեռեւս սեպտեմբերին «ԱրմենՏելը» հանձնաժողովին առաջարկել էր բարձրացնել ֆիքսված հեռախոսակապի բաժանորդավճարը եւ ինտերնետի րոպեավճարը: «ԱրմենՏելը» հայտով առաջարկել էր ամենամսյա բաժանորդային վարձը գործող 1100 դրամից դարձնել 3000 դրամ, իսկ իրավաբանական անձանց համար՝ 4200 դրամ: Առաջարկել էր կրճատել նաեւ արտոնյալ խոսակցության 360 րոպեն մինչեւ 280 րոպե: Այդ րոպեներից հետո վճարվող րոպեավճարը նույնպես պետք է բարձրանար: Իսկ ինտերնետից օգտվելու 1 րոպեն ընկերությունն առաջարկել էր դարձնել 2,4 դրամ: Այս առաջարկը հանձնաժողովը համարել է ոչ հիմնավորված եւ «ԱրմենՏելին» առաջարկել է մինչեւ մարտի 1-ը հիմնավորել: