ՕԵԿ-ը խոզի կե՞ր է բաժանում

27/11/2006

Հակակրիմինալ շարժման երեկվա հերթական հավաքում բացահայտվեց, թե ովքեր են վտանգում ՀՀ անկախությունն ու ինքնիշխանությունը: Ըստ ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի, դա ԽՍՀՄ ժամանակների ԿԳԲ-ի գործակալական ցանցն է, որի հայկական հատվածը մինչ օրս գաղտնազերծված չէ: Հակակրիմինալիստները երեկ անդրադարձան նաեւ բարեգործությամբ զբաղվող կուսակցություններին` «Բարգավաճ Հայաստան», ՀՀԿ եւ «Օրինաց երկիր»: Հայրիկյանը երեկ հայտարարեց, որ կոնկրետ ՕԵԿ-ն այս ամիսներին զբաղված է գյուղերում խոզի կեր բաժանելով: