Ո՞րն է պատճառը, որ Ռոբերտ Քոչարյանը ստեղծեց իրեն աջակցող եւս մի քաղաքական ուժ` ի դեմս «Բարգավաճ Հայաստանի»: Պատասխանելով այս հարցին՝ ԱԺ փոխխոսնակ Վահան Հովհաննիսյանը երեկ նշել է, թե այդ մարտավարության բացատրությունը ՀՀ-ում լիդերների բազմազանությունն է, ովքեր, իրենց հետեւում չունենալով անգամ քիչ թե շատ ներուժ պարունակող խումբ, կարող են մեծ աղմուկ սարքել ու հատկապես արտաքին կառույցների աչքին վարկաբեկել Հայաստանը: Իսկ կոնկրետ ԲՀԿ-ի մասին Վ. Հովհաննիսյանը նշեց հետեւյալը. «Գիտե՞ք ինչ, մարդիկ կան, որոնց վանելը կարող է բերել դրանց այլ դաշտ գնալուն»: