Մի քանի ամիս առաջ Հայաստանում, ինչպես հայտնի է, սպանվեց քրեական հայտնի հեղինակություն Ալեքսանդր Գիվոեւը: Սպանությունը դեռեւս բացահայտված չէ: Ա. Գիվոեւը հայ հասարակությանը հիմնականում հայտնի դարձավ 2003թ. նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների շրջանում իր յուրահատուկ հեռուստաելույթներով (նույնիսկ ԱԺ ընտրություններում պատգամավորական թեկնածու էր): Սպանության հետքերն ու պատճառները, ըստ ՀՀ ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաների պաշտոնական բացատրությունների՝ Հայաստանի սահմաններից դուրս են: Եվ ահա օրերս ռուսաստանյան մեր աղբյուրներից տեղեկություն ստացվեց, որ մի քանի օր առաջ Ռուսաստանում ավտովթարի արդյունքում (ասում են` բավականին կասկածելի հանգամանքներում) զոհվել է նաեւ Ալեքսանդր Գիվոեւի 28-ամյա որդին` Լեոնիդը, որն, ըստ նույն աղբյուրների, 22 տարեկանից քրեական աշխարհում «օրենքով գողի» կարգավիճակ ուներ: Մեր տեղեկություններով` նրա հուղարկավորությունն օրերս տեղի է ունեցել Հայաստանում:
Տ.Խ