Նորից չեյնջ են կողոպտել

27/11/2006

ՀՀ Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նոյեմբերի 22-ին, ժամը 19:08-ին մոտ ընկած ժամանակահատվածում «Դոկա» արժույթի փոխանակման կետից ուստիկանություն ահազանգ է ստացվել: Դեպքի վայր մեկնած օպերատիվ աշխատողները պարզել են, որ ժամը 19:00-ին մոտ երկու դիմակավոր անձինք են ներխուժել «Դորս» ՍՊԸ տարածքում գտնվող «Դոկա» փոխանակման կետ: Ատրճանակով սպառնալով փոխանակման կետի աշխատակից Վրեժ Ասատրյանին` նրանք վերցրել են 1 մլն 500 հազար դրամ եւ փախուստի դիմել: Նշենք, որ սա Երեւանում փոխանակման կետի կողոպուտի առաջին դեպքը չէ: