Միշտ պատրաստ

24/11/2006

ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանն այն կարծիքին է, որ մենք կարող ենք Թուրքիային ճնշել բոլոր միջոցներով` տնտեսական, ռազմական եւ այլն, սակայն, ըստ նրա, խոսքը չի գնում այս պահին պատերազմ սկսելու մասին: «Իրաքում քրդական պետության հնարավոր ստեղծումը մտահոգել է Թուրքիային: Խոսակցություններ կան, որ Մերձավոր Արեւելքի քարտեզն է փոխվելու: Պարտադիր չէ, որ մենք փոփոխություններ նախաձեռնենք: Մենք պետք է պատրաստ լինենք փոփոխությունների ժամանակ մեր բաժինը վերցնելու»,- ասել է Կ. Մանոյանը:

Ամեն դեպքում, ուրախալի է, որ պրն Մանոյանը խիստ իրատեսորեն է նայում իրավիճակին եւ չի առաջարկում հենց վաղը օրվա երկրորդ կեսին ռազմական ճնշում իրականացնել Թուրքիայի նկատմամբ։ Կարեւորն այն է, որ Հայաստանը հերթի մեջ լինի, որպեսզի հենց որ տարածքներ բաժանելու լինեն, մեզ էլ բաժին հասնի։