Նոյեմբերի 21-ին Փարիզի Առեւտրաարդյունաբերական պալատում տեղի ունեցած գործարար համաժողովի ընթացքում Ֆրանսիայի տրանսպորտի նախարար Դոմինիկ Պերբանը հայտարարել է, որ Ֆրանսիան կարող է մասնակցել «Հայկական երկաթուղիներ» ԲԲԸ-ի կոնցեսիոն կառավարման մրցույթին, եթե նման մրցույթ հայտարարվի: Մեր աղբյուրների հավաստմամբ, իր ելույթի ընթացքում Դ. Պերբանն ակնհայտորեն ցույց է տվել Ֆրանսիայի հետաքրքրությունը «Հայկական երկաթուղիների» նկատմամբ: Նա ասել է նաեւ, որ ընկերությունն այս պահին տեխնիկական վերազինման եւ արդիականացման կարիք ունի: