Նախօրեին Մոսկվայում սպանվել է «Սպեցսետստրոյբանկի» վարչության փոխնախագահ Կոնստանտին Մեշչերյակովը: Հիշեցնենք, որ սեպտեմբերին սպանվել էր Ռուսաստանի Կենտրոնական բանկի փոխնախագահ Անդրեյ Կոզլովը, իսկ մեկ ամիս անց՝ «Վնեշտորգբանկի» բաժանմունքներից մեկի ղեկավար Ալեքսանդր Պլոխինը: Ըստ «Նովոստիի», Մոսկվայում հերթական բանկիրի սպանությունը ռուսաստանյան բանկերի ասոցիացիայի նախագահ Գարեգին Թոսունյանը համարել է իրավապահ մարմինների ոչ բավարար արդյունավետ աշխատանքի հետեւանք: