Հայաստան բենզին ներկրում են 10 ընկերություններ: Ըստ ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Աշոտ Շահնազարյանի, նրանցից ոչ մեկը ներքին շուկայում գերիշխող դիրք չունի: Նրա խոսքերով` առաջատար «Ֆլեշ» ընկերությանն է պատկանում շուկայի 25,5%-ը: Հաջորդ երկու խոշոր ներկրողներն են «Էքսիմ Փեթրոլ գրուպ» եւ «Միկա-Արմենիա թրեյդինգ» ընկերությունները` համապատասխանաբար` 25,2 եւ16,2 տոկոսային մասերով: Բոլոր 10 ընկերություններն էլ բենզին ներմուծում են տարբեր աղբյուրներից, բայց մանրածախ գներն ամեն տեղ նույնն են:
Հանձնաժողովի նախագահի կարծիքով` այստեղ ոչ թե «հանցավոր համաձայնություն» կա, այլ այդ ընկերությունները գրեթե նույն գնով են ներկրում: