Սպանված հայը ՌԴ կառավարության գործընկերն էր

24/11/2006

Օրերս Մուրմանսկում սպանված գործարար, Ռուսաստանի հայերի միության Մուրմանսկի շրջանային կառույցի ղեկավար Արթուր Հարությունյանին պատկանում էր Մուրմանսկի սոցիալական առեւտրային բանկի կանոնադրական կապիտալի եւ բաժնետոմսերի 70,054%-ը: Մնացած մասը պատկանում է ՌԴ կառավարությանը: Ներկա պահին կառավարությանը պատկանող բաժնետոմսերի փաթեթը հանված է վաճառքի: Հիշեցնենք, որ Ա. Հարությունյանի սպանությունը կապում են ոչ թե նրա ազգային պատկանելության, այլ ձեռնարկատիրական գործունեության հետ: