2006թ. նոյեմբերի 24-ին եւ 25-ին Վանաձորի Արգիշտի հյուրանոցում տեղի կունենա «Անհայտ կորածների խնդիրները Հարավային Կովկասում» տարածաշրջանային համաժողով, որին հրավիրված են Լեռնային Ղարաբաղի «Հելսինկյան Նախաձեռնություն-92» կազմակերպության, Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության իրավաբանական բաժնի, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վրաստանի Ազգային Կոմիտեի եւ «Մոլոդինի» (Սպասում) կազմակերպությունների, անհայտ կորածների խնդիրներով զբաղվող միջազգային Classen Group-ի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ եւ անհայտ կորածների ծնողներ: Հրավեր է ուղարկվել նաեւ ադրբեջանական համանման կազմակերպություններին: «Լրագրի» փոխանցմամբ, Վանաձորի մասնաճյուղի հավաքի ընթացքում կքննարկվեն անհայտ կորածների գտնվելու վայրի եւ ճակատագրի մասին տեղեկատվության հայթայթման վերաբերյալ իրադրությունը, անայտ կորածների խնդիրների վերաբերյալ Ժնեւյան մեխանիզմների ազգային օրենսդրության մեջ կիրակելու հարցը, այլ հարցեր: Նախատեսվում է մշակել նաեւ որոշ փաստաթղթեր. ուղերձ՝ պետական կառավարական եւ միջազգային կառույցներին՝ անհայտ կորածների խնդիրների վերաբերյալ, առաջարկություններ՝ ակնհայտ կորածների խնդիրների մասին Եվրոպայի խորհրդի ներկայացուցչի զեկույցի վերաբերյալ, հետագա քայլեր՝ անհայտ կորածների խնդիրների լուծման ուղղությամբ: