Պատմական սխալ

22/11/2006

Հայ-ադրբեջանական առճակատումն արդեն աստիճանաբար կարող է վերածվել հայ-թուրքական առճակատման: «168 Ժամի» հետ զրույցում նման կարծիք է հայտնել ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը: Նրա խոսքերով՝ մենք պատմական մեծ սխալ ենք թույլ տալիս` խառնելով ցեղասպանության հարցը Թուրքիայի` Եվրամիությանն անդամակցելու խնդրին: «Ցեղասպանությունն այլ խնդիր է: Մենք պայքարելու ենք այն ճանաչելու համար, բայց դա բոլորովին կապ չունի Եվրոպա-Թուրքիա հարաբերությունների հետ»,- նշել է նա՝ հավելելով, որ ցեղասպանության խնդիրը պետք է լուծել Թուրքիայի հետ միասին: