Մի քանի օր առաջ ԱԺ «Ժողպատգամավոր» խմբի ղեկավար Կարեն Կարապետյանի եղբոր` ռուսաստանաբնակ խոշոր հայ գործարար Սամվել Կարապետյանի գլխավորությամբ` շուրջ երկու տասնյակ հայ գործարարներ առաջին անգամ միասնական թիմով ժամանել են Հայաստան: Մեր տեղեկություններով, երկօրյա այցի ընթացքում, բացի Ռոբերտ Քոչարյանից, հայ եւ ռուս գործարարները հանդիպումներ են ունեցել նաեւ Սերժ Սարգսյանի եւ Անդրանիկ Մարգարյանի հետ: Գործարարներն իրենց պատրաստակամությունն են հայտնել Ս.Սարգսյանին` առաջիկա ԱԺ եւ նախագահական ընտրություններում աջակցելու համար: Ավելին` գործարարների շրջանակը կընդլայնվի. առաջիկայում պատրաստվում է նաեւԱՊՀ ռուս գործարարների այցը Հայաստան: Այսպիսով, կարող ենք ենթադրել, որ ռուսական կապիտալը պատրաստվում է առաջին անգամ լուրջ մասնակցություն ունենալ առաջիկա ԱԺ եւ նախագահական գործընթացներում: