ՀՀ Արդարադատության նախարարության մամուլի ծառայությունից երեկ տեղեկացրին, որ նոյեմբերի 18-ին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում (1-5-րդ հարկերի եւ 6-րդ մասնաշենքի խցերում, տեխնիկատնտեսական սպասարկման աշխատանքներում ներգրավված դատապարտյալների կացարաններում, բուժական մասում եւ հիվանդախցերում, խոհանոցում եւ կոմունալ կենցաղային այլ շինություններում, տնտեսական բակում) ընդհանուր խուզարկության ընթացքում հայտնաբերվել եւ առգրավվել են մի շարք արգելված առարկաներ, այդ թվում` բջջային հեռախոսներ եւ լիցքավորման քարտեր, ինքնաշեն դանակներ, խաղաթղթեր, ձայնագրող սարքեր, պարաններ, ռադիոսարքերի դետալներ, ապակու կտորներ, էլեկտրաջրատաքացուցիչներ, էլեկտրական սալիկներ, դեղորայք, պտուտակահան, եւ այլն: Ընդհանուր առմամբ՝ 68 անվանում արգելված պարագաներ։