Օքրուաշվիլին կրկին հրաժարական տվեց

21/11/2006

Երեկ Վրաստանի Էներգետիկայի նախարար Իրակլի Օքրուաշվիլին հրաժարական է տվել: Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ Օքրուաշվիլին հրաժարվել էր պաշտպանության նախարարի պաշտոնից եւ նշանակվել էկոնոմիկայի նախարար: Իր հրաժարականի դրդապատճառներն Օքրուաշվիլին չի մեկնաբանել: Սակայն խոստացել է մամուլի ասուլիս հրավիրել եւ բացատրել իր այս քայլը: