«Արմավիա» ընկերությունը շուտով կբացի նոր օդային չվերթ՝ Երեւան-Թբիլիսի-Երեւան։ Ընկերությունը մտադիր է այդ նպատակի համար ձեռք բերել սերբական CRG 700 եւ CRG 200 ինքնաթիռներ, որոնք նախատեսված են 50-70 ուղեւորի համար։ Ըստ Միխայիլ Բաղդասարովի, շաբաթական կլինի 3-4 թռիչք։ Նա գտնում է, որ ավիափոխադրումները մրցունակ կլինեն, քանի որ հատկապես ձմռան ամիսներին ավտոճանապարհային փոխադրումը դժվարանում է։ «Հաշվի առնելով, որ շուտով կարող է ձյուն գալ՝ մենք ծրագրել ենք չվերթը բացել մինչեւ այս ամսվա վերջ»,- նշել է նա։