«Մեր ինչի՞ն է պետք ավելորդ տեղը մեր չցավող գլուխը դնել ցավի մեջ: Ի՞նչ է տալու դա մեզ, եւ երկրորդ` մենք կնմանվեինք ադրբեջանցիներին: Ոնց որ հիմա իրենք ասում են` մենք պատրաստ ենք ռազմական ճանապարհով լուծել ԼՂ խնդիրը: Որ պատրաստ ես, ինչո՞ւ չես լուծում: Հիմա, մենք ինչո՞ւ ենք դա հայտարարում. եթե կանխարգելիչ հարված անհրաժեշտ լինի, մենք կհասցնենք այդ հարվածը: Դրա մասին խոսելը, ասելը՝ ագրեսորության նշաններ են»,- ի պատասխան ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի, թե պետք է «կանխարգելիչ հարվածներ» հասցնել ում որ պետք է, ասել է Սերժ Սարգսյանը: