Երեկ Անթալիայում անցկացվող թուրքախոս պետությունների գագաթաժողովում Իլհամ Ալիեւը հայտարարել է, թե «ՀՀ ապակառուցողական դիրքորոշումը վտանգ է ստեղծում ոչ միայն Ադրբեջանի, այլեւ ամբողջ տարածաշրջանի համար»: «Թեեւ այնպիսի միջազգային կազմակերպություններ, ինչպիսին են ՄԱԿ-ը, ԵԽ-ն եւ «Իսլամական համաժողով» կազմակերպությունը, ՀՀ-ին ագրեսոր են ճանաչել եւ հանդես են գալիս Ադրբեջանի գրավյալ տարածքներն անհապաղ ազատելու պահանջով, Հայաստանը չի գնում դրան»,- ասել է նա՝ հավելելով, թե արդյունքում, «չվերահսկվող գրավյալ տարածքներում իրականացվում է ահաբեկչության ֆինանսավորում»: Ալիեւն անդրադարձել է նաեւ տարածաշրջանում իրականացվող խոշոր նախագծերին, մասնավորապես Բաքու-Թբիլիսի-Ախալքալաք-Կարս երկաթուղու շինարարության նախագծին, որն, ըստ նրա, անպայման իրագործվելու է: