Պետք է մտածի

21/11/2006

Վերջերս հանդիպում էր տեղի ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի պաշտպանության նախարարների միջեւ: Հավանական է, որ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը նրանց առաջարկի մինչեւ տարեվերջ եւս մեկ անգամ հանդիպել, սակայն ՀՀ պաշտպանության նախարարն այդ առաջարկը կարող է եւ չընդունել: Ս.Սարգսյանը երեկ ասել է, թե նման հանդիպման առաջարկ դեռ չի ստացել: «Առաջարկություն չեմ ստացել, եթե առաջարկություն էլ լինի` ես դեռեւս պետք է մտածեմ, որովհետեւ Ադրբեջանի պաշտպանության նախարարը մեր նախորդ հանդիպման մասին այլ հայտարարություններ է արել»,- ասել է Ս. Սարգսյանը: