ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը երեկ հայտարարել է, թե ընտրությունների ժամանակ ընդդիմադիր որոշ ուժեր ընտրատեղամասերում իրենց տեղերը հանում են վաճառքի եւ իզուր են բողոքում, թե իրենք որեւէ լծակ չունեն ընտրությունների արդյունքների վրա ազդելու համար: «Բոլորս էլ գիտենք, որ այդ տեղերը հիմնականում վաճառքի են հանվում: Առավել եւս` երբ հիմա վստահված անձանց իրավունքները հավասարեցվել են հանձնաժողովի անդամի իրավունքներին: Բայց գիտենք, որ դրանց մեծ մասն էլ է վաճառվելու»,- ասաց նա: