Թուրքիայի արտգործնախարար Աբդուլլահ Գյուլը հայտարարել է, թե Թուրքիան դիտարկում է Հայոց ցեղասպանության հարցով միջազգային դատարան դիմելու հնարավորությունը: Գյուլը նաեւ ասել է, թե պաշտոնաթող դիվանագետները եւ թուրք ու օտարերկրյա «վստահելի» իրավաբան-փորձագետները մանրակրկիտ ուսումնասիրություններ են իրականացնում այդ հարցի շուրջ: Ըստ «Turkish Daily News»-ի, Թուրքիայի արտգործնախարարն ասել է նաեւ, թե իր երկրի կառավարությունը փորձում է գտնել խնդրի երկարաժամկետ լուծում: