Ինչպես եւ կանխատեսվում էր, նախօրեին ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ է ընտրվել Կալիֆոռնիան ներկայացնող կոնգրեսական Նենսի Փելոսին: Նա կին առաջին կոնգրեսականն է, ով զբաղեցնում է Ներկայացուցիչների պալատի խոսնակի պաշտոնը: Պալատի դեմոկրատական մեծամասնության ղեկավար է ընտրվել Սթենլի Հոյերը: Վերոնշյալ երկու անձինք էլ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի անդամ են: