Աշխատանքի չեն ընդունելու

18/11/2006

«ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը տեղեկացնում է, որ 2007թ. վերջին արտասահմանցիներին այլեւս աշխատանքի չեն ընդունելու ռուսաստանյան մանրածախ կրպակներում եւ շուկաներում, ինչի մասին երեկ Վլադիմիր Պուտինին զեկուցել է վարչապետ Միխայիլ Ֆրադկովը: Պուտինը հավանություն է տվել վարչապետի այդ որոշմանը: Հաջորդ տարվա հունվարի 1-ից արտասահմանցիներին արգելվելու է աշխատել ոգելից խմիչքներ եւ դեղամիջոցներ վաճառող կրպակներում, իսկ 2007թ. վերջից օտարերկրացիներն ընդհանրապես աշխատանքի չեն ընդունվելու մանրածախ առեւտրի որեւէ կրպակում կամ շուկայում: