Երեկ Անդրանիկ Մարգարյանը վստահեցրեց, որ ՀՀԿ-ն չի խախտելու կոալիցիայում տված իր ջենտլմենական խոստումը եւ կողմ է քվեարկելու 41/90 ընտրական համամասնությանը: «Քաղաքական համաձայնությունը չի փոխվի: Դրանք խոսքուզրույց են»,- ասաց նա: Իսկ ինչ վերաբերում է ԱԺ «Հանրապետական» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի հայտարարությանը, թե ինքը ԱԺ քննարկմանը ներկայացնելու համար 56/75 համամասնությամբ նախագիծ է պատրաստել, ապա Ա. Մարգարյանն ասաց. «Եթե ներկայացնելու լիներ, արդեն պիտի ներկայացրած լիներ: Մենք խոստումը պահելու ենք»: