Ինստիտուտներ ստեղծենք

18/11/2006

«Ակնհայտ է, որ 1993թ. ի վեր քննարկվող կարգավորման տարբերակները գնալով վատացել են»,- խոսելով Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման տարբերակների մասին` «168 Ժամին» ասել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը: Միաժամանակ նա նշել է, թե մենք պետք է կարողանայինք այնպիսի գործոններ ստեղծել, որոնք, Ադրբեջանի տեսակետից, կվտանգեին ԼՂ-ն ետ ստանալու նրա հնարավորությունը: «Չկարծենք, թե մեր ձեռքին որեւէ բանալի չկա»,- նշել է Հ. Բագրատյանը՝ հավելելով, թե կարելի է ստեղծել ինստիտուտներ, որպիսին, օրինակ, ԼՂ հարակից շրջանների բնակեցումն է: Ըստ նախկին վարչապետի, ժամանակի ընթացքում այդ ինստիտուտները կարող են դառնալ ավելի լուրջ գործոն, քան տարածքների ամբողջականության խոչընդոտն է։