Ռուսաստանից անկախ ոչ մի քայլ

17/11/2006

Բորիս Բերեզովսկին, նոյեմբերի 8-ին ելույթ ունենալով Օքսֆորդում, հայտարարել է, որ գոյություն ունեն այնպիսի երկրներ, որոնք լիովին կախված են Ռուսաստանից: «Այդպիսի երկրներ են Բելառուսը, Հայաստանը եւ Տաջիկստանը: Այս երկրները ՌԴ-ից անկախ որեւէ քայլ ի վիճակի չեն կատարել: Նրանք գտնվում են Ռուսաստանի ամբողջական հսկողության ներքո»,- ասել է Բերեզովսկին: Նրա խոսքերով, Ղրղըզստանը, Ուզբեկստանը եւ Մոլդովան Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի համար մեծ հետաքրքրություն չեն ներկայացնում: